Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Փշատենի նեղտերև - Лох узколистный - Elaeagnus angustifolia L.

Փշատենի նեղտերև - Лох узколистный - Elaeagnus angustifolia L.

Արծաթափայլ թփեր են կամ 3-6 մ բարձրությամբ ծառեր, որոնք վայրի բնության մեջ լայնորեն տարածված են Միջին Ասիայում, Դազախստանում և Հյուսիսային Կովկասի արևելյան հատվածում, ինչպես նաև Հայաստանում: 

 

Փշատենու պտուղը` փշատը կամ ունաբփշատը, սննդային և դեղորայքային նպատակներով օգտագործվում է անհիշելի ժամանակներից: Նույնիսկ անապատներում ուղտերի քարավաններով ճամփորդելիս միջինասիացիներն իրենց հետ որպես սնունդ և բուժման միջոց վերցնում էին հիմնականում փշատ:

 

Միջին Ասիայում հացաթխման և ապուրների պատրաստման մեջ լայնորեն օգտագործում են փշատի պտուղներից ստացված ալյուրը: Փշատի թարմ պտուղները և նրանցից պատրաստված գինին տարածում են գտել նաև տարբեր երկրների ժողովուրդների խոհանոցում: 

 

Փշատի պտուղները պարունակում են 40% շաքարներ, 11% սպիտակուցներ, 36% դաբաղանյութեր, օրգանական թթուներ և մեծ քանակությամբ կալիում:

 

Միջին Ասիայում եփած պտուղները կամ եփուկը առավել հաճախ օգտագործում են մանկական լուծերի ժամանակ: Այն պատրաստելու համար 30գ պտուղներին ավելացնում են մեկ բաժակ եռացրած ջուր և փակ ամանի մեջ 30 րոպե եռացնում ջրաբաղնիքում: Եփուկը քամում են տաք վիճակում, գոլացնում և խմում ուտելուց առաջ` օրը 3-4 անգամ: 

 

Ժողովրդական բժշկության մեջ փշատի պտուղները հայտնի են որպես ջերմիջեցնող, վերքամոքող, խորխաբեր և հակաճիճվային միջոց:

 

Գիտականորեն հաստատված է, որ պտուղները դրսևորում են հակաբորբոքային, կապող ազդեցություն և արդյունավետ են կոլիտների, էնտերոկոլիտների, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների ժամանակ: 

 

Իրենց բուժական նշանակությամբ հայտնի են նաև փշատի ծաղիկները և տերևները: Ծաղիկները պարունակում են եթերային յուղ, իսկ տերևները` մինչև 350 մգ/% C վիտամին: Սրտի գործունեության կարգավորման նպատակով հիվանդներին տալիս են շնչելու փշատի ծաղիկների եթերային յուղը, իսկ ջրաթուրմը և ոգեթուրմը խորհուրդ են տրվում շնչառական օրգանների հիվանդության, բարձր ճնշման դեպքում և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խթանման նպատակով:

 

Ծաղիկների ջրաթուրմը. 6գ ծաղիկներին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր և 15 րոպե եռացնել ջրաբաղնիքում` փակ ամանի մեջ: Ջրաթուրմը սառեցնել և քամել: Խմել ուտելուց առաջ, 1/3 բաժակ, օրը 3 անգամ:

 

Ծաղիկների ոգեթուրմը. մեկ մաս ծաղիկներին ավելացնել 10 մաս ջուր և 10 օր պահել տաք տեղում: Խմել ուտելուց առաջ, 10-20 կաթիլ, օրը 3 անգամ:

 

Փշատի տերևների թուրմով թրջոցները օգտակար են ռևմատիկ և գոտկային ցավերի ժամանակ:

 

Չորացրած տերևների եփուկը օգտագործվում են մրսածության, բարձր ջերմության, ստամոքսի և աղիքների բորբոքային հիվանդությունների ժամանակ:

 

Թարմ տերևները դնում են թարախային վերքերի վրա:

Հեղինակ. Նաիրա Չիչոյան Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ-ի ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ դ.գ.թ., դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Խոսք հարգանքի Էմիլ Գաբրիելյանի հիշատակին
Խոսք հարգանքի  Էմիլ  Գաբրիելյանի հիշատակին

Մեծ էր, բացառիկ խելքով, հիշողությամբ, աշխատանքային նվիրվածությամբ ու հետազոտողի անզուսպ կրքոտությամբ օժտված: Ժամանակի բժշկագիտության հորիզոններում զարգացման նոր ուղիներ փնտրող ու  ստեղծող ուղեցույց էր...

Առողջապահության կազմակերպում ՀՀ նախագահը արմավիրի մարզում
Առողջապահության կազմակերպում ՀՀ նախագահը արմավիրի մարզում

Վերջերս աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում և Արմավիրի նորաբաց բժշկական կենտրոնում...

Օպտիմալացման ծրագրի շրջանակներում
Օպտիմալացման ծրագրի շրջանակներում

Հանրապետության բնակչությանը որակյալ բժշկական ծառայության ապահովումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակն էր հետապնդում նաև ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի այցը Սյունիքի մարզ...

Ախտորոշիչ և բուժական նոր կենտրոն
Ախտորոշիչ և բուժական նոր կենտրոն

Հայտնի է, որ անոթային հիվանդությունները գնալով լայն տարածում են ստանում և ժամանակին ու ճիշտ ախտորոշումն է, որ հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ բուժում...

Պահվածքային և տեսողական զուգակցված աուդիոմետրիայի կիրառումը վաղ մանկական տարիքի երեխաների շրջանում

Բանալի բառեր. պահվածքային աուդիոմետրիա, տեսողական աուդիոմետրիա

Նախաբան: Լսողության խանգարումները ամենահաճախ հանդիպող բնածին արատներից են, որոնցով...

Քրոնիկական փորկապությունների զարգացման ժամանակակից պաթոգենետիկ մեխանիզմները

Բանալի բառեր. խրոնիկական փորկապություն, դոլիխոսիգմա

Փորկապություններն ամբողջ աշխարհում լայն տարածվածություն ունեցող, կյանքի որակի վրա բացասաբար ազդող բժշկասոցիալական խնդիրներ են...

Պնևմատիկ կոմպրեսիայի կիրառումը անութային լիմֆոդիսեկցիայից հետո` վերին վերջույթի ավշային այտուցի ժամանակ

Բանալի բառեր. պնևմատիկ կոմպրեսիա, լիմֆեդեմա, լիմֆոդիսեկցիա

Վերին վերջույթի ավշային այտուցը (ՎՎԱԱ) համարվում է անութային լիմֆոդիսեկցիայի ամենածանր բարդությունը, որն առավել հաճախ` 10-33% դեպքերում, զարգանում է կրծքագեղձի քաղցկեղի...

Վերին և ստորին շնչուղիների սուր վարակների ժամանակ ազիտրոմիցինի եռօրյա օգտագործման արդյունավետության եվ անվտանգության գնահատականը

Բանալի բառեր. ազիտրոմիցին, ազիմակ, վերին և ստորին շնչուղիների սուր վարակներ

Ներածություն: Ազիտրոմիցինը նոր սերնդի կիսասինթետիկ անտիբիոտիկ է, որի հակամանրէային սպեկտրը...

Սիմպաթիկ օֆթալմիայի կլինիկական դեպք

Բանալի բառեր. Դալեն-Ֆուքսի հանգույցներ, պիգմենտային էպիթելի դեպիգմենտացիա` ակնահատակի «արևամուտի տեսքով», սիմպաթիկ օֆթալմիայի զարգացում աչքի տրավմայի հաջորդ օրը...

45 տարի «Առողջապահության» հետ
45 տարի «Առողջապահության» հետ

Սիրելի Կիմա, տիկին Խաչատրյան, «Առողջապահության» խմբագրակազմի բոլոր հին ու նոր աշխատողները պատիվ ունեն նշելու, շնորհավորելու ու պարծենալու Ձեզանով` 45 տարի այս մայր հանդեսի տարբեր հեղինակների հազարավոր հոդվածները զննող...

Մտորումներ բժշկական տերմինների մասին
Մտորումներ բժշկական տերմինների մասին

Հին առասպելներից մեզ է հասել բաբելոնյան աշտարակի մասին պատմությունը, ըստ որի համաշխարհային ջրհեղեղից հետո, Բաբելոնում մինչև երկինք հասնող աշտարակաշինության գաղափարից զայրացած, Աստված խառնեց լեզուները...

Դաշտանադադարը հիվանդություն չէ, ո՛չ էլ ծերության կամ կյանքի այլ փուլի անցման նշան
Դաշտանադադարը հիվանդություն չէ, ո՛չ էլ ծերության կամ կյանքի այլ փուլի անցման նշան

Հաճախ ասում են, թե կինն այնքան տարեկան է, որքան երևում է, սակայն, ցավոք սրտի, տարիքին զուգընթաց, 45-50-ից հետո, երբ սկսվում է դաշտանադադարի շրջանը, նրա օրգան-համակարգերում (միզասեռական, սիրտ-անոթային, հոգեհուզական...

Հոգեկան առողջություն կամ երբ է անհրաժեշտ միջամտությունը
Հոգեկան առողջություն կամ երբ է անհրաժեշտ միջամտությունը

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը ներկայացնում է հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի հետ...

Սիրուշ Դունամալյանի Հիշատակին
Սիրուշ Դունամալյանի Հիշատակին

Կյանքից հեռացավ հանրապետության վաստակավոր բժիշկ, մանկաբույժ Սիրուշ Սահակի Դունամալյանը: 1943-1948թթ. գերազանցությամբ ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը, անմիջապես աշխատանքի անցավ Ստեփանավանի...

Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան
Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան

Հանրապետության բժշկական հասարակայնության համար առանձնահատուկ իրադարձություն էր մեր դարաշրջանի փայլուն վիրաբույժ, գիտնական ու բարձրագույն դպրոցի ականավոր գործիչ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ